Պետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի «դժոխային» պատժամիջոցները չգործեցին
https://parstoday.ir/hy/news/world-i168718-Պետդումայում_հայտարարել_են_որ_Ռուսաստանի_դեմ_ԱՄՆ_ի_դժոխային_պատժամիջոցները_չգործեցին
ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանկային համակարգը, ՌԴ-ն ունակ Է կատարելու իր բոլոր պարտավորությունները, ըստ որում պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 10:54 Asia/Tehran
  •  Պետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի «դժոխային» պատժամիջոցները չգործեցին

ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանկային համակարգը, ՌԴ-ն ունակ Է կատարելու իր բոլոր պարտավորությունները, ըստ որում պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին:

Ապրիլի 6-ին իր Telegram-ալիքում այս կարծիքն Է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաշինգտնի պլանը չհաջողվեց: «Դժոխային» պատժամիջոցները չգործեցին: Հույս ունեին կործանելու տնտեսությունը, կազմալուծելու Ռուսաստանի բանկային համակարգը: Չստացվեց»,- գրել Է նա: Քաղաքական գործչի խոսքով՝ ՌԴ-ն «միջոցներ ունի հաշիվներում իր պարտավորությունները լրիվ ծավալով կատարելու համար նույնիսկ պատժամիջոցների պայմաններում», ըստ որում «ԱՄՆ-ի ստեղծած իրադրությունը խփում Է հենց իրեն եւ իր քաղաքացիներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am