ԱՄՆ-ում մոտ 13 միլիոն երեխա վարակված է կորոնավիրուսով
ԱՄՆ-ի մանկաբուժության ակադեմիայի (AAP) և Մանկական հիվանդանոցների ասոցիացիայի տվյալների համաձայն կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 12 միլոն 800 հազար երեխա վարակվել է կորոնավիրուսով։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի մանկաբուժության ակադեմիան (AAP) և այդ երկչի մանկական հիվանդանոցների ասոցիացիան հայտարարել են, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների 19 տոկոսը կազմում են երեխաները:
2022 թվականի մարտի վերջին շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային հիվանդությամ վարակվածների ըթնդհանուր թվից 16,6 տոկոսը կազմել են երեխաները:
ԱՄՆ տարբեր նահանգներում վերջին ամիսներին գրանցվել են կրոնավիրուսային հիվանդության ամենաշատ դեպքերը:
The Washington Times օրաթերթը, վկայակոչելով ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության և մահացության աճող տվյալները, գրել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տուն մտավ խոստանալով հաղթել կորոնավիրուսը, բայց ամեն ինչ չընթացավ ըստ ծրագրի»։