Չինաստան. ԱՄՆ-ն պետք է արձագանքի Իրանի օրինական մտահոգություններին
Կարևորելով ՀԳՀԾ-ի վերականգնումը, Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ որպես միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավոր, ԱՄՆ-ն պետք է հնարավորիսն արագ կայացնի քաղաքական որոշում և պատասխանի Իրանի օրինական մտագհոգություններին:
Չժաո Լիջյանն ասել է. «Չինաստանը համոզված է, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա: Այս փուլում կարևոր է, որ բոլոր կողմերն ավելի շատ վստահությամբ և դչրվանագիտական ջանքերի միջոցով դյուրացնեն համաձայնագրի կնքումը և խուսափեն քայլերից, որոնք կչեզոքացնեն նախկին ջանքերի արդյունքները»:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Պեկինը կշարունակի կառուցողական մասնակցությունը բանակցություններին և կօգնի ՀԳՀԾ-ի հնարավորինս արագ վերականգնմանն ինչպես նաև զենքի չտարածման պայմանագրերի իրագործմանը և Արևմտյան Ասիայում խաղաղության հաստատմանը:
Միևնույն ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անցած երկուշաբթի օրն իր թվիթերյան միկրոլբոլգում արած գրառման մեծ նշել էր. «Վիեննայի բանակցությունները ձգձվում են ԱՄՆ-ի պահանջների պատճառով»: