Չինաստան. ԱՄՆ-ն պետք է արձագանքի Իրանի օրինական մտահոգություններին
https://parstoday.ir/hy/news/world-i168876-Չինաստան._ԱՄՆ_ն_պետք_է_արձագանքի_Իրանի_օրինական_մտահոգություններին
Կարևորելով ՀԳՀԾ-ի վերականգնումը, Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ որպես միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավոր, ԱՄՆ-ն պետք է հնարավորիսն արագ կայացնի քաղաքական որոշում և պատասխանի Իրանի օրինական մտագհոգություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 04:18 Asia/Tehran
  • Չինաստան. ԱՄՆ-ն պետք է արձագանքի Իրանի օրինական մտահոգություններին

Կարևորելով ՀԳՀԾ-ի վերականգնումը, Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ որպես միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի մեղավոր, ԱՄՆ-ն պետք է հնարավորիսն արագ կայացնի քաղաքական որոշում և պատասխանի Իրանի օրինական մտագհոգություններին:

Չժաո Լիջյանն ասել է. «Չինաստանը համոզված է, որ ՀԳՀԾ-ին այլընտրանք չկա: Այս փուլում կարևոր է, որ բոլոր կողմերն  ավելի շատ վստահությամբ և դչրվանագիտական ջանքերի միջոցով դյուրացնեն համաձայնագրի կնքումը և խուսափեն քայլերից, որոնք կչեզոքացնեն նախկին ջանքերի արդյունքները»:

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Պեկինը կշարունակի կառուցողական մասնակցությունը բանակցություններին և կօգնի ՀԳՀԾ-ի հնարավորինս արագ վերականգնմանն ինչպես նաև զենքի չտարածման պայմանագրերի իրագործմանը և Արևմտյան Ասիայում  խաղաղության հաստատմանը:

Միևնույն ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անցած երկուշաբթի օրն իր թվիթերյան միկրոլբոլգում արած գրառման մեծ նշել էր. «Վիեննայի բանակցությունները ձգձվում են ԱՄՆ-ի պահանջների պատճառով»: