Ռուսաստան. ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը վտանգավոր է
https://parstoday.ir/hy/news/world-i169186-Ռուսաստան._ԱՄՆ_կենսաբանական_լաբորատորիաների_գործունեությունը_վտանգավոր_է
Ռուսաստանի քիմիական, կենսաբանական և միջուկային ուժերի հրամանատարը զգուշացրել է, որ Ռուսաստանի սահմանի մոտ կենսաբանական լաբորատորիաների շահագործումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանիի և տարածաշրջանի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2022 14:50 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը վտանգավոր է

Ռուսաստանի քիմիական, կենսաբանական և միջուկային ուժերի հրամանատարը զգուշացրել է, որ Ռուսաստանի սահմանի մոտ կենսաբանական լաբորատորիաների շահագործումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանիի և տարածաշրջանի համար։

Իգոր Կռիլովը հավելել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության շնորհիվ միջազգային հանրությունը տեղեկատվություն է ստացել Ուկրաինաում կենսաբանական գործունեության մասին, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից։

Նա ընդգծել է «Ուկրաինական 14 քաղաքներում լաբորատորիաների թիվը հասել է 30-ի»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ապացույցներ է գտել, որ Ուկրաինայի իշխանությունները, որպես ռազմական կենսաբանական ծրագրի մի մաս, ԱՄՆ պաշտպանության նախարարության անմիջական աջակցությամբ և ղեկավարությամբ, վտանգավոր նախագծեր և փորձեր են իրականացրել: