Ռուսաստան. ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը վտանգավոր է
Ռուսաստանի քիմիական, կենսաբանական և միջուկային ուժերի հրամանատարը զգուշացրել է, որ Ռուսաստանի սահմանի մոտ կենսաբանական լաբորատորիաների շահագործումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանիի և տարածաշրջանի համար։
Իգոր Կռիլովը հավելել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության շնորհիվ միջազգային հանրությունը տեղեկատվություն է ստացել Ուկրաինաում կենսաբանական գործունեության մասին, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից։
Նա ընդգծել է «Ուկրաինական 14 քաղաքներում լաբորատորիաների թիվը հասել է 30-ի»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ապացույցներ է գտել, որ Ուկրաինայի իշխանությունները, որպես ռազմական կենսաբանական ծրագրի մի մաս, ԱՄՆ պաշտպանության նախարարության անմիջական աջակցությամբ և ղեկավարությամբ, վտանգավոր նախագծեր և փորձեր են իրականացրել: