Ամերիկացի երեխաների և դեռահասների շրջանում աճել են ինքնասպանության դեպքերը
Sun Times կայքի ուսումնասիրության արդյունքների համաձայն, ԱՄՆ-ում շարունակում են աճել ինքնասպանության դեպքերը, հատկապես մինչև 12 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում:
«20 տարվա տվյալների վերլուծությունից հետո նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ դեռահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման աճը վերջին երկու տասնամյակների ընթացքում աճել է 2,4 անգամ, և դա այն դեպքում, երբ 10-ից 12 տարեկան երեխաների շրջանումա յդ ցուցանիշն աչել է 4.5 անգամ»,- գրել է կայքը:
Ըստ այս արդյունքների՝, 2000-2020 թվականներին ինքնասպանության նպատակով թմրամիջոցների օգտագործումը զգալիորեն աճել է, հատկապես դեռահաս երեխաների շրջանում:
Յուրաքանչյուր 11 րոպեն աշխարհում ինքնասպան է լինում 10-ից 19 տարեկան մեկ երեխա: