ԱՄՆ-ում գրանցվել է վերջին 40 տարիների ընթացքում գնաճի ամենաբարձր մակարդակը
https://parstoday.ir/hy/news/world-i169314-ԱՄՆ_ում_գրանցվել_է_վերջին_40_տարիների_ընթացքում_գնաճի_ամենաբարձր_մակարդակը
ԱՄն-ում գրանցվել է 1981 թ ի վեր գնաճի ամենաբարձր մակարդակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 07:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գրանցվել է վերջին 40 տարիների ընթացքում գնաճի ամենաբարձր մակարդակը

ԱՄն-ում գրանցվել է 1981 թ ի վեր գնաճի ամենաբարձր մակարդակը:

Մարտին ԱՄՆ-ում գրանցվել է 8.5 տոկոս տարեկան գնաճ, որն ամենաբարձրն է վերջին 40 տարում: Այս մասին հայտարարել է Աշխատանքի դեպարտամենտը:

Հայտարարության մեջ ասված է, որ էներգակիրների գները տարեկան կտրվածքով աճել են 32 տոկոսով, իսկ պարենային ապրանքների ինդեքսն աճել է 8,8 տոկոսով՝ 1981 թվականի մայիսից գրանցելով 12 ամսվա կտրվածքով ամենաբարձր աճի ցուցանիշը:

Բերքլիի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Յուրին Գուրուդենչենկոն հայտարարել է. «Կարճաժամկետ հեռանկարում Կոնգերսին չի հաջողվի շատ բան անել  գնաճը նվազեցնելու համար»: