2021 թվականն ամենամահաբեր տարին էր ԱՄՆ պատմության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i169382-2021_թվականն_ամենամահաբեր_տարին_էր_ԱՄՆ_պատմության_մեջ
Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիճակագրական վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականը եղել է ամենամահացու տարին՝ հիմնականում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 13:57 Asia/Tehran
  • 2021 թվականն ամենամահաբեր տարին էր ԱՄՆ պատմության մեջ

Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիճակագրական վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2021 թվականը եղել է ամենամահացու տարին՝ հիմնականում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների պատճառով:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի  տվյալների համաձայն՝ 2021 թ. մահացել է 3 միլիոն 465 մարդ, ինչը 80,000-ով գերազանցում  է 2020 թվականի ռեկորդը:

Սակայն կորոնավիրուսն ԱՄՆ-ում գրանցված մահացությունների բարձր թվի միակ պատճառը չի եղել: Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղցկեղից, շաքարախտից, սրտի ու լյարդի քրոնիկ հիվանդություններից մահացության դեպքերը նույնպես աճել են:

Բացի այդ, ավելացել է այն անձանց թիվը, որոնք տառապում են  դեղորայքի գերդոզավորումից:

Որոշ փորձագետներ թերահավատորեն են վերաբերվում ԱՄՆ-ում կյանքի միջին տարիքի բարձրացմանը: