Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ
Չինաստանի ԱԳՆ խոսնակը քննադատել է ԱՄՆ-ին, ուկրաինա-ռուսական ճգնաժամում լարվածություն առաջացնելու կապակցությամբ:
Փետրվարի 24-ին ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին և ընդհանրապես Արևմուտքին Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության սրաման համար։
Ուկրաինական պատերազմից հետո, ԱՄՆ և նրա Արևմտյան գործընկերները ակտիվացրել են իրենց հակառուսական արշավը և պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական խոսնակ Չժաո Լիջյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․<< ԱՄՆ-ը միտումնավոր սրում է իրավիճակը Ուկրաինայում>>։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունների մակարդակը հասցրել են զգայուն կետի, որպեսզի մյուս երկրներին ստիպեն սրել հակամարտությունը:
Չինաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն և Կիևին զենք ուղարկելուն և որ նման քայլերը խաղաղություն չեն բերի Ուկրաինային։