Լարվածություն Մոսկվա-Թել Ավիվ հարաբերություններում
Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին, ՌԴ ԱԳՆ է կանչվել Իսրայելի դեսպանը:
Իսրայելը մինաշանակն դիրքորոշում չի հայտնել Ուկրաինայի պատերազմի վերաբերալ: Մի կողմից Թել Ավիվը քվեարկել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի և Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու օգտին, մյուս կողմից հայտարարել, որ չի միանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։
Իսկ ապրիլի 17-ին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական հանցագործություն է կատարել:
Արձագանքելով այդ հայտարարությանը, Ռուսաստանը հրապարակել է Սիրիայում Իսրայելի իրականացրած ավիահարվածների մանրամասները: Բացի այդ, Իսրայելի կողմից Ալ Աղսա մզկիթի վերջին իրադարձությունները դատապարտելուն զուգահեռ, Մոսկվան հայտարարել է, որ Գազան վերածվել է «բանտի՝ բաց երկնքի տակ»:
Ռուաստանը նաև հայտարարել է, որ Իսրայելը փորձում է օգտվել Ուկրաինայի պատերազմից՝ միջազգային հանրության ուշադրությունն աշխարհի ամենահին ու չլուծված խնդրից՝ Պաղեստինի հարցից շեղելու համար: