Լարվածություն Մոսկվա-Թել Ավիվ հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/world-i169728-Լարվածություն_Մոսկվա_Թել_Ավիվ_հարաբերություններում
Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին, ՌԴ ԱԳՆ է կանչվել Իսրայելի դեսպանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2022 04:08 Asia/Tehran
  • Լարվածություն Մոսկվա-Թել Ավիվ հարաբերություններում

Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին, ՌԴ ԱԳՆ է կանչվել Իսրայելի դեսպանը:

Իսրայելը մինաշանակն դիրքորոշում չի հայտնել Ուկրաինայի պատերազմի վերաբերալ: Մի կողմից Թել Ավիվը քվեարկել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը  դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի և Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու օգտին, մյուս կողմից հայտարարել, որ չի միանա  Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին։

Իսկ ապրիլի 17-ին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական հանցագործություն է կատարել:

Արձագանքելով այդ հայտարարությանը, Ռուսաստանը հրապարակել է Սիրիայում Իսրայելի իրականացրած ավիահարվածների մանրամասները: Բացի այդ, Իսրայելի կողմից Ալ Աղսա մզկիթի վերջին իրադարձությունները դատապարտելուն զուգահեռ, Մոսկվան հայտարարել է, որ Գազան վերածվել է «բանտի՝ բաց երկնքի տակ»:

Ռուաստանը նաև հայտարարել է, որ Իսրայելը փորձում է օգտվել Ուկրաինայի պատերազմից՝ միջազգային հանրության ուշադրությունն աշխարհի ամենահին ու չլուծված խնդրից՝ Պաղեստինի հարցից շեղելու համար: