Բացահայտվել է ԱՄՆ-ի դերը «Մոսկվա» հածանավի խորտակման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i169968-Բացահայտվել_է_ԱՄՆ_ի_դերը_Մոսկվա_հածանավի_խորտակման_հարցում
Բրիտանական Times թերթը բացահայտել է, որ ամերիկացիներն են Ուկրաինային հայտնել «Մոսկվա» հածանավի գտնվելու վայրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2022 14:22 Asia/Tehran
  • Բացահայտվել  է ԱՄՆ-ի դերը «Մոսկվա» հածանավի խորտակման հարցում

Բրիտանական Times թերթը բացահայտել է, որ ամերիկացիներն են Ուկրաինային հայտնել «Մոսկվա» հածանավի գտնվելու վայրը:

Բրիտանական Times թերթը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի ուժերի «Մոսկվա» հածանավի վրա հարձակումից րոպեներ առաջ, բրիտանական Boeing պարեկային և ամերիկյան  P-8 հակասուզանավային ինքնաթիռները պարեկություն էին իրականացնում Սև ծովում:

Հաղորդման համաձայն՝ P-8  հզոր ռադարները կարող են հարյուրավոր մղոն հեռավորությունից հայտնաբերել նավի գտնվելու վայրը:

Ապրիլի 14-ի գիշերը ուկրաինական երկու «Նեպտուն» հրթիռներ խորտակել են Օդեսայի հարավում պարեկող Ռուսաստանի «Մոսկվա» հածանավը:

 Times թերթը  նշել  է.«ԱՄՆ լրտեսական ինքնաթիռը Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող այդ երկրի ավիաբազայից թռել է Ռումինիայում գտնվող  Սև ծովի ափ, որտեղից պարզել է ռուսական Մոսկվա հածանավի գտնվելու վայրը և տեղեկությունը տրամադրել ուկրաինական բանակին»։