Բացահայտվել է ԱՄՆ-ի դերը «Մոսկվա» հածանավի խորտակման հարցում
Բրիտանական Times թերթը բացահայտել է, որ ամերիկացիներն են Ուկրաինային հայտնել «Մոսկվա» հածանավի գտնվելու վայրը:
Բրիտանական Times թերթը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի ուժերի «Մոսկվա» հածանավի վրա հարձակումից րոպեներ առաջ, բրիտանական Boeing պարեկային և ամերիկյան P-8 հակասուզանավային ինքնաթիռները պարեկություն էին իրականացնում Սև ծովում:
Հաղորդման համաձայն՝ P-8 հզոր ռադարները կարող են հարյուրավոր մղոն հեռավորությունից հայտնաբերել նավի գտնվելու վայրը:
Ապրիլի 14-ի գիշերը ուկրաինական երկու «Նեպտուն» հրթիռներ խորտակել են Օդեսայի հարավում պարեկող Ռուսաստանի «Մոսկվա» հածանավը:
Times թերթը նշել է.«ԱՄՆ լրտեսական ինքնաթիռը Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող այդ երկրի ավիաբազայից թռել է Ռումինիայում գտնվող Սև ծովի ափ, որտեղից պարզել է ռուսական Մոսկվա հածանավի գտնվելու վայրը և տեղեկությունը տրամադրել ուկրաինական բանակին»։