Ռուսաստանը դատապարտում է աշխարհում ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i170000-Ռուսաստանը_դատապարտում_է_աշխարհում_ԱՄՆ_ի_միլիտարիստական_քաղաքականությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է աշխարհում ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2022 04:14 Asia/Tehran
  • Ռուսաստանը դատապարտում է աշխարհում ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է աշխարհում ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունը:

Իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դատապարտել; է ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությունն ու գործողությունները, ինչպես նաև համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ վարած  երկակի քաղաքականությունը:

Լավրովը գրել է, որ ԱՄՆ-ը հարձակվել է աշխարհի տարբեր երկրների վրա՝ ներառյալ Իրաքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը և ամերիկյան  օկուպացիան այդ երկրներում պատերազմի, հակամարտության, անապահովության, զոհերի և մեծ վնասների պատճառ է դարձել:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո,  արևմտյան լրատվամիջոցները  պնդում էին, թե ռուս զինվորներն Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարել: Պաշտոնական Մոսկվան, սակայն, հայտարարում է, որ ռուսական ուժերը թիրախավորում են միայն ռազմաբազաները: