Ռուսաստանը դատապարտում է աշխարհում ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է աշխարհում ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունը:
Իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դատապարտել; է ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությունն ու գործողությունները, ինչպես նաև համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ վարած երկակի քաղաքականությունը:
Լավրովը գրել է, որ ԱՄՆ-ը հարձակվել է աշխարհի տարբեր երկրների վրա՝ ներառյալ Իրաքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը և ամերիկյան օկուպացիան այդ երկրներում պատերազմի, հակամարտության, անապահովության, զոհերի և մեծ վնասների պատճառ է դարձել:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, արևմտյան լրատվամիջոցները պնդում էին, թե ռուս զինվորներն Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարել: Պաշտոնական Մոսկվան, սակայն, հայտարարում է, որ ռուսական ուժերը թիրախավորում են միայն ռազմաբազաները: