Չիկագոյի բնակիչները ցույց են անցկացրել ի պաշտպանություն պաղեստինցիների
https://parstoday.ir/hy/news/world-i170276-Չիկագոյի_բնակիչները_ցույց_են_անցկացրել_ի_պաշտպանություն_պաղեստինցիների
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել են Իսրայելի ագրեսիան Ալ-Աղսա մզկիթի դեմ: Ցուցարարները համերաշխություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2022 14:17 Asia/Tehran
  • Չիկագոյի բնակիչները  ցույց են անցկացրել ի պաշտպանություն պաղեստինցիների

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել են Իսրայելի ագրեսիան Ալ-Աղսա մզկիթի դեմ: Ցուցարարները համերաշխություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին:

Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշը և «Լքիր Երուսաղեմը» կարգախոսով ցուցապաստառներ, կոչ են արել վերջ տալ Երուսաղեմում սիոնիստական ​​օկուպացիային ու պաղեստինցիների դեմ իրականացվող հանցագործություններին։

«Մենք զարմացած ենք, որ լրատվամիջոցներն այդքան կարևորում են իսրայելցի զինվորի մահը, բայց անտեսում են այդքան շատ պաղեստինցիների սպանությունը», - ցույցի ժամանակ ասել է «Հրեաների ձայն հանուն խաղաղության» ասոցիացիայի  անդամ  Լեսլի Ուիլյամը:

Բռնազավթված Երուսաղեմում և Ալ-Աղսա մզկիթի մոտ պաղեստինցիների և սիոնիստ զինյալների միջև բախումները սկսվել են  Ռամազան ամսվա սկզբին և շարունակվում են, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ նահատակվել և վիրավորվել են: