Հրաձգությունն ամերիկացի երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառն է
Նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականին ամերիկացի երեխաների և դեռահասների մահացության հիմնական պատճառը եղել է հրազենը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2020 թվականին ամերիկացի երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառները եղել են հրազենային վիրավորումները:
Զեկույցի համաձայն՝ 2020 թվականին ավելի քան 4300 երեխա և դեռահաս է մահացել հրազենային վնասվածքներից, ինչը գերազանցում է ավտովթարների հետևանքով մահվան դեպքերի թիվը։
ԱՄՆ-ում զենք կրելու ազատությունն ամեն օր հանգեցնում է հրաձգությունների, որոնցից շատերը մահացու են: Սակայն զենքի լոբբին Միացյալ Նահանգներում այնքան հզոր է, որ Կոնգրեսը մինչ այժմ չի համաձայնվել քայլեր ձեռնարկել զենք կրելն այդ երկրում սահմանափակելու համար: