Հրաձգությունն ամերիկացի երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառն է
https://parstoday.ir/hy/news/world-i170282-Հրաձգությունն_ամերիկացի_երեխաների_և_դեռահասների_մահվան_հիմնական_պատճառն_է
Նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականին ամերիկացի երեխաների և դեռահասների մահացության հիմնական պատճառը եղել է հրազենը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2022 14:26 Asia/Tehran
  • Հրաձգությունն ամերիկացի երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառն է

Նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականին ամերիկացի երեխաների և դեռահասների մահացության հիմնական պատճառը եղել է հրազենը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2020 թվականին ամերիկացի երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառները եղել են հրազենային վիրավորումները:

Զեկույցի համաձայն՝ 2020 թվականին ավելի քան 4300 երեխա և դեռահաս է մահացել հրազենային վնասվածքներից, ինչը գերազանցում է ավտովթարների հետևանքով մահվան դեպքերի  թիվը։

ԱՄՆ-ում զենք կրելու ազատությունն ամեն օր  հանգեցնում է հրաձգությունների, որոնցից շատերը մահացու են: Սակայն զենքի լոբբին Միացյալ Նահանգներում այնքան հզոր է, որ Կոնգրեսը մինչ այժմ չի համաձայնվել քայլեր  ձեռնարկել  զենք կրելն այդ երկրում սահմանափակելու համար: