Չիկագոյում հրեա ռաբբիներն արձագանքել են Իսրայելի ռեժիմի ագրեսիային
Չիկագոյում մի խումբ հրեա ռաբբիներ դատապարտել են Ալ-Աղսա մզկիթում հավատացյալների նկատմամբ իսրայելական բանակի իրականացրած ագրեսիան։
Չիկագոյում 15 հրեա ռաբբիներ շաբաթ օրը հրապարակել են հաղորդարություն, որում հերքելով Ալ-Աղսա մզկիթում հրեականության հետ կապված որևէ պնդում, դատապարտել են իսրայելական բանակի իրականացրած իրարահաջորդ ագրեսիան հավատացյալների դեմ:
Հրեա ռաբբիներն այդ հաղորդագրությունը հղել են Իլինոյսում գտնվող պաղեստինյան փոքրամասնությանը: Դրանում ասված է.«Մենք ցավակցում ենք Իլինոյսում գտնվող մեր պաղեստինցի ընկերներին ու հարևաններին, ովքեր Ղոդսի սրտում ենթարկվում են բռնությունների»:
«Մենք՝ հրեա ռաբբիներս, կարևորում ենք Ղոդսի ներկա իրավիճակը և Ալ-Աղսա մզկիթը սուրբ պահելու երաշխիքը և այս մզկիթում մուսուլմանների արժանապատվության պահպանումը: Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում պաշտամունքի դադարեցումը, բռնության գործադրումը և անպաշտպան հավատացյալներին ծեծելն ու նրանց վախեցնելը ոչ մի կերպ խաղաղության չի հանգեցնելու», ասված է հաղորդագրության մեջ:
Մյուս կողմից, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 150 հրեա ուսանողներ ընդդիամանլով սիոնիզմին, համերաշխություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին և իրենց համալսարանի պաղեստինցի ուսանողներին: