Չիկագոյում հրեա ռաբբիներն արձագանքել են Իսրայելի ռեժիմի ագրեսիային
https://parstoday.ir/hy/news/world-i170830-Չիկագոյում_հրեա_ռաբբիներն_արձագանքել_են_Իսրայելի_ռեժիմի_ագրեսիային
Չիկագոյում մի խումբ հրեա ռաբբիներ դատապարտել են Ալ-Աղսա մզկիթում հավատացյալների նկատմամբ իսրայելական բանակի իրականացրած ագրեսիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2022 15:00 Asia/Tehran
  • Չիկագոյում հրեա ռաբբիներն արձագանքել են Իսրայելի ռեժիմի ագրեսիային

Չիկագոյում մի խումբ հրեա ռաբբիներ դատապարտել են Ալ-Աղսա մզկիթում հավատացյալների նկատմամբ իսրայելական բանակի իրականացրած ագրեսիան։

Չիկագոյում 15 հրեա ռաբբիներ շաբաթ օրը հրապարակել են հաղորդարություն, որում հերքելով Ալ-Աղսա մզկիթում հրեականության հետ կապված որևէ պնդում, դատապարտել են  իսրայելական բանակի իրականացրած իրարահաջորդ  ագրեսիան հավատացյալների դեմ:

Հրեա ռաբբիներն այդ  հաղորդագրությունը հղել են  Իլինոյսում գտնվող պաղեստինյան փոքրամասնությանը: Դրանում ասված է.«Մենք ցավակցում ենք  Իլինոյսում գտնվող մեր  պաղեստինցի ընկերներին ու հարևաններին, ովքեր Ղոդսի սրտում ենթարկվում են բռնությունների»:

«Մենք՝ հրեա ռաբբիներս, կարևորում  ենք Ղոդսի ներկա իրավիճակը և Ալ-Աղսա մզկիթը  սուրբ պահելու  երաշխիքը և  այս մզկիթում մուսուլմանների արժանապատվության պահպանումը: Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում պաշտամունքի դադարեցումը, բռնության գործադրումը և անպաշտպան հավատացյալներին ծեծելն ու նրանց վախեցնելը ոչ մի կերպ խաղաղության չի հանգեցնելու», ասված է հաղորդագրության մեջ:

Մյուս կողմից, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 150 հրեա ուսանողներ ընդդիամանլով սիոնիզմին, համերաշխություն են հայտնել Պաղեստինի ժողովրդին և իրենց համալսարանի պաղեստինցի ուսանողներին: