Politico. ԱՄՆ զորքերը ներգրավված են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմում
Politico լրատվական-վերլուծական կայքը գրում է, որ Ռուսաստանի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով այլ երկրներից ժամանած կամավորների շարքերում կան նաև ամերիկացի զինվորականներ:
Կայքը գրում է, որ մինչ ԱՄՆ-ն հայտարարում է, թե Կիևին տրամադրում է միայն ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցություն, արտերկրից Ուկրաինա ժամանած կամավորների թվում կան նաև ամերիկացի զինվորականներ:
Կայքը գրում է. «ԱՄՆ բանակի վետերան և Չիկագոյի նախկին ոստիկան Հարիսոն Ջոզեֆովիչը, ով ղեկավարում է Յանկիների խումբն, ասում է. «Մարտադաշտում և այլ վայրերում կա ավելի քան 190 կամավոր: Նրանք ուկրաինայի արևելյան շրջաններում բաժանել են մոտ 15 հազար առաջին օգնության փաթեթ, տասնյակ պարենային փաթեթներ և բժշկական պարագաներ ու այլ վայրեր տեղափոխել ավելի քան 80 ընտանիքների»:
Կայքը հավելում է, որ ըստ ամերիկացի վետերանի, հազարավոր ամերիկացիներ և այլ երկրների կամավորներ Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ: