Վաշինգտոն. Ռուսաստանը փորձում է իր տարածքին կցել Արևելյան Ուկրաինան
https://parstoday.ir/hy/news/world-i171070-Վաշինգտոն._Ռուսաստանը_փորձում_է_իր_տարածքին_կցել_Արևելյան_Ուկրաինան
Ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Արևելյան Ուկրաինան կցել իր տարածքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 12:37 Asia/Tehran
  • Վաշինգտոն. Ռուսաստանը փորձում է իր տարածքին կցել Արևելյան Ուկրաինան

Ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Արևելյան Ուկրաինան կցել իր տարածքին։

ԱՄՆ-ի մի  բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ Մոսկվան փորձում է մինչև 2022 թվակաին մայիսի վերջը Արևելյան Ուկրաինայի մեծ մասը միացնել Ռուսաստանի տարածքին:

Associated Press-ը հաղորդել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը երկուշաբթի  օրը հայտարարել է․ «ԱՄՆ-ը կարծում է, որ Կրեմլը մտադիր է ճանաչել Խարսոն քաղաքը՝ որպես անկախ հանրապետություն, և որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն ընդունի Ռուսաստանի այս քայլերը»։

Քարփենթերը պնդել է, որ տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը մտադիր է հանրաքվե անցկացնել Դոնեցկում և Լուհանսկում և Դոնբասի երկու շրջանները միացնել Ռուսաստանին։

Ուկրաինայում պատերազմը թևակոխել է 69-րդ օրը, և ռուսները պնդում են, որ մտադիր չեն օկուպացնել Ուկրաինան։