Վաշինգտոն. Ռուսաստանը փորձում է իր տարածքին կցել Արևելյան Ուկրաինան
Ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Արևելյան Ուկրաինան կցել իր տարածքին։
ԱՄՆ-ի մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ Մոսկվան փորձում է մինչև 2022 թվակաին մայիսի վերջը Արևելյան Ուկրաինայի մեծ մասը միացնել Ռուսաստանի տարածքին:
Associated Press-ը հաղորդել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը երկուշաբթի օրը հայտարարել է․ «ԱՄՆ-ը կարծում է, որ Կրեմլը մտադիր է ճանաչել Խարսոն քաղաքը՝ որպես անկախ հանրապետություն, և որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն ընդունի Ռուսաստանի այս քայլերը»։
Քարփենթերը պնդել է, որ տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը մտադիր է հանրաքվե անցկացնել Դոնեցկում և Լուհանսկում և Դոնբասի երկու շրջանները միացնել Ռուսաստանին։
Ուկրաինայում պատերազմը թևակոխել է 69-րդ օրը, և ռուսները պնդում են, որ մտադիր չեն օկուպացնել Ուկրաինան։