Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Շոյգուին, Մեդվեդևին, Մատվիենկոյին
https://parstoday.ir/hy/news/world-i171328-Ուկրաինայի_գլխավոր_դատախազությունը_հարցաքննության_է_կանչել_Շոյգուին_Մեդվեդևին_Մատվիենկոյին
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս պաշտոնյաներին հարցաքննության կանչելու մի քանի ծանուցագիր է հրապարակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2022 09:17 Asia/Tehran
  • Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Շոյգուին, Մեդվեդևին, Մատվիենկոյին

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ռուս պաշտոնյաներին հարցաքննության կանչելու մի քանի ծանուցագիր է հրապարակել:

Դրանք վերաբերում են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, գրում է ՏԱՍՍ-ը։

Գլխավոր դատախազության կայքի համապատասխան բաժնում հրապարակվել են նաև ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի ծանուցագրերը:

Դատական կանչերից յուրաքանչյուրը պահանջում է հարցաքննություններ անցկացնել մայիսի 16-ին, 17-ին և 18-ին:

tert.am