Նախկին ԽՍՀՄ պետություններում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i171386-Նախկին_ԽՍՀՄ_պետություններում_ԱՄՆ_ի_սադրիչ_գործողությունները_շարունակվում_են
Նախկին ԽՍՀՄ պետություններում սադրիչ գործողությունների շրջանակում, ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է հատկացրել Տաջիկստանի պաշտպանության ոլորտի ամրապնդմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 08:11 Asia/Tehran
  • Նախկին ԽՍՀՄ պետություններում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները շարունակվում են

Նախկին ԽՍՀՄ պետություններում սադրիչ գործողությունների շրջանակում, ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է հատկացրել Տաջիկստանի պաշտպանության ոլորտի ամրապնդմանը:

ԱՄՆ փոխդեսպան Բրիջիթ Ուոքերը երկուշաբթի օրը օգնության մի մասը փոխանցել է  Տաջիկստանի պաշտպանության նախարարությանը։

Մայիսի 5-ին ԱՄՆ-ն իր դեսպանատան միջոցով Տաջիկստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել  2,3 միլիոն դոլար արժողությամբ «Իվակա» ութ բեռնատար: Այս մասին հայտարարել է Դուշանբեում ԱՄՆ դեսպանատունը: Որպես  բեռնատարների առաքման պատճառ նշվել է լեռնային շրջաններում փոխադրումների արագությունն ու դյուրացումը և Տաջիկստանի սահմանների ամրապնդումը։

2021 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դեսպանատունը 1,4 միլիոն դոլար արժողությամբ 20 սարք է տրամադրել Տաջիկստանին։

 1992 թվականից ի վեր, ԱՄՆ-ն Տաջիկստանին անվտանգության ոլորտում ցուցաբերել է 330 միլիոն դոլարի օգնություն:

Ռուսաստանի սահմանների մոտ իր ներկայությունն ամրապնդելու Արևմուտքի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ջանքերն Ուկրաինայի պատերազմի հիմնական պատճառն են: