Նախկին ԽՍՀՄ պետություններում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները շարունակվում են
Նախկին ԽՍՀՄ պետություններում սադրիչ գործողությունների շրջանակում, ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է հատկացրել Տաջիկստանի պաշտպանության ոլորտի ամրապնդմանը:
ԱՄՆ փոխդեսպան Բրիջիթ Ուոքերը երկուշաբթի օրը օգնության մի մասը փոխանցել է Տաջիկստանի պաշտպանության նախարարությանը։
Մայիսի 5-ին ԱՄՆ-ն իր դեսպանատան միջոցով Տաջիկստանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել 2,3 միլիոն դոլար արժողությամբ «Իվակա» ութ բեռնատար: Այս մասին հայտարարել է Դուշանբեում ԱՄՆ դեսպանատունը: Որպես բեռնատարների առաքման պատճառ նշվել է լեռնային շրջաններում փոխադրումների արագությունն ու դյուրացումը և Տաջիկստանի սահմանների ամրապնդումը։
2021 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դեսպանատունը 1,4 միլիոն դոլար արժողությամբ 20 սարք է տրամադրել Տաջիկստանին։
1992 թվականից ի վեր, ԱՄՆ-ն Տաջիկստանին անվտանգության ոլորտում ցուցաբերել է 330 միլիոն դոլարի օգնություն:
Ռուսաստանի սահմանների մոտ իր ներկայությունն ամրապնդելու Արևմուտքի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ջանքերն Ուկրաինայի պատերազմի հիմնական պատճառն են: