Մամուլի տեսություն 16-05-2016
Գաբալայում նախօրեին տեղի ունեցած Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Փոխըմբռնման մասին հուշագիր:
armedia.am
Վրաստանն Ադրբեջանին հրավիրում է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Խոսելով Վրաստանում անցկացվող վրաց-ամերիկյան-բրիտանական Noble Partner համատեղ զորավարժությունների մասին՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ընդգծել է, որ ապագայում նման զորավարժությունները կանցկացվեն ֆրանսիացի, գերմանացի, թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ: «Վրաստանն ուրախ կլիներ իր կողմնակիցներին տեսնել այդ միջոցառումներին»,- ասել է նա, հայտնում է apsny.ge-ն:
Գաբալայում նախօրեին տեղի ունեցած Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների չորրորդ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Փոխըմբռնման մասին հուշագիր: «Չնայած նրան, որ երկրների միջև հարաբերությունների հիմքը դրվել է 25 տարի առաջ՝ փաստաթղթի ստորագրումը բարենպաստ հող կստեղծի առավել խորքային համագործակցություն իրականացնելու համար»,- ասել է Խիդաշելին:
«Էթելաաթ»
Թուրքիայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը
Չնայած Թուրքիայի քաղաքական կառուցվածքում փոփոխություններին , այդ երկրում իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային :
«Էթելաաթ» օրաթերթում լույս տեսած վերլուծականում կարդում ենք .-«Թուրքիայի վարչապետ ՝ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը մեծ առնչություն ունի տնտեսական քաղաքականությունում և նախագահի լիազորությունների ավելացման շուրջ , Էրդողանի հետ նրա ունեցած տարաձայնություններին» :
Թուրք երկու պետայրերը խոր տարաձայնություն ունեն երկրի կառավարման հարցերում , այդ թվում քուրդ փոքրամասնության խնդրի կարգավորման վերաբերյալ:
Թուրքիայի քաղաքական բարձրագույն մակարդակում իշխանության համար պայքար է գնում , որն էլ մտահոգում է մեծահարուստներին , տնտեսական ակտիվիստներին , նաև այդ երկրի ամերիկացի ու եվրոպացի գործընկերներին :
Քաղաքական շրջանակներում արծարծվում է այն ենթադրությունը , որ իշխող կուսակցության արտահերթ նիստում , նոր նախագահից բացի , լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու ղեկավարման կազմում ՝ հաշվի առնելով նախագահին նրանց հետևելու և նրա հետ քայլ պահելու մակարդակը :
«Ղոդս»
Արաբական կախյալ ռեժիմներն անտարբեր են Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ
«Ղոդս»-ի կայքում կարդում ենք .-«Արաբական կախյալ ռեժիմներն այսօր ոչ միայն միայնակ են թողել Պաղեստինի ժողովրդին , այլև անթաքույց խոսում են Իսրայելի ռեժիմի հետ կապեր հաստատելու մասին» : Արաբական պետությունների լիգան այսօր դարձել է ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին ծառայող կառույց , որը չի հակադարձում իրականացվող ոճրագործություններին :
Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրները , հատկապես Սաուդյան Արաբիան ,Կատարը և Բահրեյնը , որոնք անցյալում գաղտնի էին պահում Իսրայելի հետ իրենց կապերն , այսօր ոչ մի թաքցնելու բան չունեն :
Այդ երկրները դադարեցրել են պաղեստինի ժողովրդին ցուցաբերվող ֆինանսական օգնությունները :
«Ռեսալաթ»
Ընտրությունների հետևանքները ՝ Բրիտանիայում
«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծաբանի գրությամբ , Բրիտանիայում քաղաքական ու հասարակական հարցերի փորձագետների մեծ մասի համոզմամբ , Լեյբորիստական կուսակցության առաջնորդի մեծ ժողովրդականությունն է համարվում առկա իրավիճակի գլխավոր պատճառը :
Լեյբորիստական կուսակցությունում ևս նախկին վարչապետ ՝ Թոնի Բլերին խիստ մտահոգում է կուսակցությունում Կորբինի հեղինակության մեծացումը :
Վերլուծականում կարդում ենք , որ այն ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայի քաղաքական ու հասարակական հավասարություններում , ենթահող է պատրաստում իրական փոփոխություններ խորհդանշող դեմքերի ի հայտ գալու համար :
Galatv.am
Ֆրանցիսկոս պապը դեմ չէ կին սարկավագներին, ովքեր պսակադրելու եւ մկրտելու իրավունք կունենան
«Հովհաննես Պողոս II պապը դեմ էր, որ կանանց թույլ տրվեր սարկավագ ձեռնադրվել, բայց Ֆրանցիսկոս պապը որոշել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը պետք է վերջնական որոշում ընդունի»,- գրում է Պաոլո Ռոդարին La Repubblica թերթում:
«Ֆրանցիսկոս պապն ընդունել է կանանց կրոնական կազմակերպությունների 900 ղեկավարների ամբողջ աշխարհից: Կին սարկավագների եւ այդ հարցն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին հարցերին պապը պատասխանել է անկեղծորեն․ «Եկեղեցու համար օգտակար կլինի այդ հարցի պարզաբանումը: Ես համաձայն եմ: Ես կբանակցեմ, կպարզեմ, թե ինչ հնարավոր կլինի անել դրա համար»:
«Հռոմի պապի ինքնաբուխ պատասխանն այսօր բացում է նոր հնարավորությունների աշխարհ»,- մեկնաբանում է թղթակիցը:
«Եկեղեցու պատմության վերջին հարյուրամյակում առաջին անգամ հնարավորություն է բացվում, որը կտրականապես մերժվել է Հովհաննես Պողոս II-ի կողմից 1994թ.-ին: Սարկավագներն ամենացածր աստիճանն են սրբազան հիերարխիայում, նրանք կարող են իրականացնել որոշ խորհուրդներ՝ մկրտություն, պսակադրություն, ինչպես նաեւ քարոզել եկեղեցում: Թեեւ որոշ երկրներում՝ հիմնականում Հյուսիսային Եվրոպայում, նրանք փոխարինել են քահանաներին եւ գլխավորում են ծխական համայնքները»: