Հարուստ ամերիկացիները որոշել են բնակվել այլ երկրներում
Հաղորդվում է, որ ավելի շատ հարուստ ամերիկացիներ դիմում են արտասահմանում քաղաքացիության կամ բնակության հաստատման համար՝ «ապագայի հանդեպ վախի» պատճառով:
Press TV-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Business Insider-ը վկայակոչելով ներդրումային ընկերություններին, հայտարարել է ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ստիպել են ամերիկացի միլիարդատերերին, ձեռնարկատերերին և հայտնի մարդկանց իրենց ընտանիքների համար ընտրել B պլանը։
Համաձայն հրապարակված տվյալների՝ ամերիկյան հասարակությունը շարունակում է պայքարել այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են թույլ աշխատաշուկան և գործազրկությունը:
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հրապարակելով երկրի տնտեսական վիճակագրությունը՝ նշելլ է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անսպասելիորեն նվազել է 1,4 տոկոսով։
The New York Times-ը վերջերս հաղորդել էր, որ ԱՄՆ կառավարությունն այժմ պայքարում է սովի երևույթի հետ, որն աննախադեպ է 1970-ականներից ի վեր: