ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i171866-ԱՄՆ_պետքարտուղարը_և_Ադրբեջանի_Հանրապետության_նախագահը_հեռախոսազրույց_են_ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 13:32 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։

Բլինքենի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևն ասել է.«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներն ընդունվել են Երևանի կողմից, և Բաքուն պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել այդ սկզբունքների հիման վրա»։

Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը որոշել է ազգային հանձնաժողովի կազմը սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելու համար և ընդգծել տրանսպորտային և հաղորդակցությունների ուղիների բացման կարևորությունը։

Հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է.«ԱՄՆ-ն պատրաստ է՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացին և  տրանսպորտային ու հաղորդակցությունների ուղիների բացմանը»: