ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։
Բլինքենի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևն ասել է.«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներն ընդունվել են Երևանի կողմից, և Բաքուն պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել այդ սկզբունքների հիման վրա»։
Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը որոշել է ազգային հանձնաժողովի կազմը սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելու համար և ընդգծել տրանսպորտային և հաղորդակցությունների ուղիների բացման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է.«ԱՄՆ-ն պատրաստ է՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացին և տրանսպորտային ու հաղորդակցությունների ուղիների բացմանը»: