Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i171880-Մոսկվան_շահագրգռված_է_Երևանի_ու_Բաքվի_միջև_վստահության_բարձրացմամբ._Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է` Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման, բարգավաճման գոտու։ Տեղեկությունը հայտնում է Ինտերֆաքսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2022 14:15 Asia/Tehran
  • Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է` Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման, բարգավաճման գոտու։ Տեղեկությունը հայտնում է Ինտերֆաքսը:

Լավրովը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերներին, որ նրանք արձագանքել են ռուսական կողմի առաջարկին՝ օգտվել ԱՊՀ ԱԳՆԽ-ի մասնակցությամբ հանդիպումից, ինչը թույլ կտա շարունակել եռակողմ հայտարարությունների կատարման դիտարկման համատեղ աշխատանքը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի` Մոսկվան շահագրգռված է կողմերի միջև վստահության բարձրացմամբ և հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորման համար պայմանների ստեղծմամբ:

«Հուսով եմ` այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որ գծել են մեր ղեկավարները», - ասել է նա:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նշել է` հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկվի այն առաջընթացը, որը կարող է ձեռք բերվել:

Նա ասել է, որ վերջին շրջանում բավական ինտենսիվ շփումներ են եղել պետական սահմանի սահմանազատման գործընթացը սկսելու համար։

«Կարծում եմ` առաջիկայում հնարավոր կլինի սկսել այդ գործընթացը», - ասել է նա:

Բայրամովը միաժամանակ նշել է, որ դեռ չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքում:

armeniasputnik.am