ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում տեղակայել է ավելի քան 400 կենսաբանական լաբորատորիա
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների ցանցը հասել է աշխարհի ավելի քան 400 կենտրոնի։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացռած հարձակման ժամանակ, գրավելով որոշ տարածքներ, որտեղ գտնվում էին կենսաբանական լաբորատորիաները, բացահայտվեցին այդ կենտրոնների գործունեության անհայտ կողմերը և ԱՄՆ պաշտպանության նախարարության աջակցությունն այդ կենտրոններին։
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենդիկտովը հինգշաբթի օրը նշել է.«Բժշկության և կենսաբանական զենքի վերաբերյալ Հիտլերի հետազոտություններն ընկան ամերիկացիների ձեռքը, և այսօր մենք տեսնում ենք, որ նրանք կրկին քայլեր են ձեռնարկում ողջ մարդկության դեմ»:
Նա ասել է, որ աշխարհում ստեղծվել են ԱՄՆ գաղտնի կենսաբանական լաբորատորիաներ (ռազմական և քաղաքացիական), և Ռուսաստանը գնահատում է, որ ցանցը ներառում է ավելի քան 400 կենտրոն։