ԱՄՆ-ում վառելիքի գների աննախադեպ աճ է գրանցվել
ԱՄՆ-ում վառելիքի գներն աճել են 1,5-ից 2 անգամ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ մայիսի 19-ին, առանց կապարի բենզինի միջին գինը հասել է 59 59 դոլարի մեկ գալոնի դիմաց, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է:
2021 թվականի մայիսին այդ տեսակի բենզինի գինը կազմել է 3,4 դոլար։
Ասոցիացիայի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ վառելիքի ամենաբարձր գինը գրանցվել է Կալիֆորնիա նահանգում՝ մեկ գալոնի դիմաց 6 դոլար 6 ցենտ։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան որպես վառելիքի գների բարձրացման հիմնական պատճառ նշում է հում նավթի գների աճը և կանխատեսում, որ գները կշարունակեն աճել առաջարկի և պահանջարկի անհավասարակշռության, ինչպես նաև հում նավթի գների տատանումների պատճառով: