Տեխասի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա մոտ 20 զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i172980-Տեխասի_դպրոցներից_մեկում_հրաձգության_հետևանքով_կա_մոտ_20_զոհ
ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձագության հետևանքով կա մոտ 20 զոհ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2022 07:22 Asia/Tehran

ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձագության հետևանքով կա մոտ 20 զոհ:

Տեխաս նահանգի Օվալդ քաղաքի Ռոբ տարրական դպրոցում տեղի ունեցած հարձագության հետևանքով զոհվել է 18 աշակերտ և մեկ ուսուցիչ: Այս մասին  հայտնել է  ոստիկանության պաշտոնյա Էրիկ Էստրադան։

Նա նշել է, որ ոստիկանները սպանել են հանցագործին:

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ հանցագործը եղել է 18-ամյա տեղի բնակիչ Սալվադոր Ռոմասը:

Հանցագործի դրդապատճառների մասին որևէ հայտարարություն չի արվել: Տեղական պաշտոնյաները հայտարարել են, որ քաղաքի բոլոր դպրոցները փակվել են:

ԱՄՆ-ում զենքի լոբբին այնքան հզոր է, որ Կոնգրեսին մինչ այժմ չի հաջողվել քայլեր ձեռնարկել՝ զենք կրելու ազատությունը սահմանափակելու ուղղությամբ: