Տեխասի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա մոտ 20 զոհ
ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձագության հետևանքով կա մոտ 20 զոհ:
Տեխաս նահանգի Օվալդ քաղաքի Ռոբ տարրական դպրոցում տեղի ունեցած հարձագության հետևանքով զոհվել է 18 աշակերտ և մեկ ուսուցիչ: Այս մասին հայտնել է ոստիկանության պաշտոնյա Էրիկ Էստրադան։
Նա նշել է, որ ոստիկանները սպանել են հանցագործին:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ հանցագործը եղել է 18-ամյա տեղի բնակիչ Սալվադոր Ռոմասը:
Հանցագործի դրդապատճառների մասին որևէ հայտարարություն չի արվել: Տեղական պաշտոնյաները հայտարարել են, որ քաղաքի բոլոր դպրոցները փակվել են:
ԱՄՆ-ում զենքի լոբբին այնքան հզոր է, որ Կոնգրեսին մինչ այժմ չի հաջողվել քայլեր ձեռնարկել՝ զենք կրելու ազատությունը սահմանափակելու ուղղությամբ: