Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i173022-Թուրքիայի_արտգործնախարարը_հանդիպել_է_Պաղեստինի_նախագահի_հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 25, 2022 11:57 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են պաղեստինյան խնդրին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ:

Չավուշօղլուն իր գործընկերոջ հետ մասնակցել է Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի նիստին, որը ստեղծվել է 2010 թվականին՝ Թուրքիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարների նախագահությամբ։  Այնուհետև կողմերը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող 9 պայմանագիր են ստորագրել:

armenpress.am