ԱՄՆ-ի ծախսատար ծրագիրը՝ ասիական երկրներին Չինաստանից բաժանելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i173070-ԱՄՆ_ի_ծախսատար_ծրագիրը_ասիական_երկրներին_Չինաստանից_բաժանելու_նպատակով
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է որ Ասիայի համար մշակված ԱՄՆ տնտեսական ծրագիրը բխում է միայն Վաշինգտոնի շահրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 03:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ծախսատար ծրագիրը՝ ասիական երկրներին Չինաստանից բաժանելու նպատակով

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է որ Ասիայի համար մշակված ԱՄՆ տնտեսական ծրագիրը բխում է միայն Վաշինգտոնի շահրից:

Չորեքշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վինբինը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսական ծրագիրը (Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շրջանակ՝ տնտեսական զարգացման համար) ծառայում է միայն Վաշինգտոնի շահերին և  հաշվի չի առնում այլ երկրների շահերը։

Նա հավելել է. «Այս ծրագրով ԱՄՆ-ն նպատակ ունի ասիական երկրներին անջատել Չինաստանի  տնտեսությունից, սակայն շատ երկրների մտահոգում է ծրագրի ծախստարությունը»:

Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չինացի պաշտոնյաներին զգուշացրել է չմջամտել Թայվանի ներքին գործերին: