Կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում բնակչության թիվը նվազել է
https://parstoday.ir/hy/news/world-i173116-Կորոնավիրուսի_բռնկման_պատճառով_ԱՄՆ_ի_խոշոր_քաղաքներում_բնակչության_թիվը_նվազել_է
Հաշվարկները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով նվազել է ԱՄՆ խոշոր քաղաքների բնակչության թիվը։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 14:14 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի բռնկման պատճառով  ԱՄՆ-ի  խոշոր քաղաքներում բնակչության թիվը նվազել է

Հաշվարկները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով նվազել է ԱՄՆ խոշոր քաղաքների բնակչության թիվը։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի նոր գնահատականները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի բռնկման առաջին երկու տարիներին ԱՄՆ-ի ութ ​​խոշոր քաղաքներում գրանցվել է բնակչության  թվաքանակի նվազում:

Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Չիկագո և Լոս Անջելես քաղաքները 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը համապատասխանաբար  կորցրել են ավելի քան 305,000  55,000, 45,000 և 40,000 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով  վարակվածների  և մահվան դեպքերի թվի առումով, Միացյալ Նահանգները գլխավորում է երկրների ցանկը։

ԱՄՆ տարբեր նահանգներում գրանցվել են Covid-19 հիվանդության ամենաշատ դեպքերը։

Կորոնավիրուսը վերահսկելու և կանխելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անկարողությունը խիստ քննադատությունների է արժանացել երկրի ներսում: