Կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում բնակչության թիվը նվազել է
Հաշվարկները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով նվազել է ԱՄՆ խոշոր քաղաքների բնակչության թիվը։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի նոր գնահատականները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի բռնկման առաջին երկու տարիներին ԱՄՆ-ի ութ խոշոր քաղաքներում գրանցվել է բնակչության թվաքանակի նվազում:
Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Չիկագո և Լոս Անջելես քաղաքները 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը համապատասխանաբար կորցրել են ավելի քան 305,000 55,000, 45,000 և 40,000 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով վարակվածների և մահվան դեպքերի թվի առումով, Միացյալ Նահանգները գլխավորում է երկրների ցանկը։
ԱՄՆ տարբեր նահանգներում գրանցվել են Covid-19 հիվանդության ամենաշատ դեպքերը։
Կորոնավիրուսը վերահսկելու և կանխելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անկարողությունը խիստ քննադատությունների է արժանացել երկրի ներսում: