Չինաստանը կրկին ԱՄՆ-ին զգուշացրել է Թայվանի հարցի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i173122-Չինաստանը_կրկին_ԱՄՆ_ին_զգուշացրել_է_Թայվանի_հարցի_վերաբերյալ
Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը զգուշացրել է ԱՄՆ-ին Թայվանի հետ գաղտնի համաձայնության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2022 14:17 Asia/Tehran
  • Չինաստանը կրկին ԱՄՆ-ին զգուշացրել է  Թայվանի հարցի վերաբերյալ

Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը զգուշացրել է ԱՄՆ-ին Թայվանի հետ գաղտնի համաձայնության վերաբերյալ:

Reuters-ի հաղորդման համաձայն, Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյն հայտարարել է.«Պեկինը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի և Թայվան միջև ցանկացած պաշտոնական շփման կամ ռազմական ներգրավվածությանը»:

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հավելել է, որ չինացի զինվորականների զորավարժությունները և պարեկությունը Թայվան կղզու շուրջ կարևոր քայլեր են Միացյալ Նահանգների և Թայվանի անջատողական ուժերի միջև վերջին համաձայնությունը կանխելու համար:

Թան Կեֆեյն ասել է.«Թայվանը Չինաստանի մի մասն է, և երկիրը չի հանդուրժում արտաքին որևէ միջամտություն Թայվանի հարցում»։

Չինաստանի բանակը համատեղ զորավարժություններ անցկացնելով ռուսական բանակի հետ, զգուշացրել է ԱՄՆ-ին Թայվան կղզում միջամտության կապակցույամբ: