ՆԱՏՕ-ն դասընթացներ է անցկացնում Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/world-i173598-ՆԱՏՕ_ն_դասընթացներ_է_անցկացնում_Ադրբեջանում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ 2022 թ. անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը «ՆԱՏՕ-ում օպերացիայի պլանավորման գործընթացը» թեմայով դասընթաց է անցկացնում Պաշտպանության ազգային համալսարանին կից Ռազմական կառավարման ինստիտուտում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 01, 2022 16:26 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն դասընթացներ է անցկացնում Ադրբեջանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ 2022 թ. անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը «ՆԱՏՕ-ում օպերացիայի պլանավորման գործընթացը» թեմայով դասընթաց է անցկացնում Պաշտպանության ազգային համալսարանին կից Ռազմական կառավարման ինստիտուտում:

Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դասընթացի ընթացքում ընդհանուր տեղեկություններ են ներկայացվում ՆԱՏՕ-ի, կադրային կառուցվածքի եւ տարբեր ուղղություններով կազմակերպության ճեպազրույցների մասին, որոնք կապված են օպերացիաների պլանավորման գործընթացների հետ, գրում է պարբերականը:

news.am