Ռասայական խտրականությունն ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թվի ավելացման գլխավոր պատճառ
ԱՄՆ-ում վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրում սևամորթների և լատինաամերիկացիների նկատմամբ կիրառված խտրականությունը նշանակալի դեր է ունեցել Covid-19 հիվանդության հետևանքով մահացությունների թվի ավելացման հարցում:
Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագիրը (JAMA) երեքշաբթի օրը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ ռասայական խտրականություն է կիրռավել երկրի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված հատկապես սևամորթ և լատինամերիկացի հիվանդների նկատմամբ:
Այդ հետազոտությունների համաձայն՝ ԱՄՆ-ում ռասայական և էթնիկ փոքրամասնությունների շրջանում կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժումը հետաձգվել է։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ այդ երկրում կորոնավիրուսից սևամորթների ու լատինամերիկացիների մահվան հավանականությունը ավելի մեծ է քան մյուսներինը:
ԱՄՆ տարբեր նահանգներում վերջին ամիսներին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու և հիվանդանոց տեղափոխվելու դեպքերի աննախադեպ աճ: