Ռասայական խտրականությունն ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թվի ավելացման գլխավոր պատճառ
https://parstoday.ir/hy/news/world-i173638-Ռասայական_խտրականությունն_ԱՄՆ_ում_կորոնավիրուսի_զոհերի_թվի_ավելացման_գլխավոր_պատճառ
ԱՄՆ-ում վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրում սևամորթների և լատինաամերիկացիների նկատմամբ կիրառված խտրականությունը նշանակալի դեր է ունեցել Covid-19 հիվանդության հետևանքով մահացությունների թվի ավելացման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2022 15:13 Asia/Tehran
  • Ռասայական խտրականությունն ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թվի ավելացման գլխավոր պատճառ

ԱՄՆ-ում վերջերս կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրում սևամորթների և լատինաամերիկացիների նկատմամբ կիրառված խտրականությունը նշանակալի դեր է ունեցել Covid-19 հիվանդության հետևանքով մահացությունների թվի ավելացման հարցում:

 Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագիրը (JAMA) երեքշաբթի օրը հրապարակել է  իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ ռասայական խտրականություն է կիրռավել  երկրի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված հատկապես  սևամորթ  և  լատինամերիկացի հիվանդների նկատմամբ: 

Այդ  հետազոտությունների համաձայն՝ ԱՄՆ-ում ռասայական և էթնիկ փոքրամասնությունների շրջանում կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժումը հետաձգվել է։

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ այդ երկրում կորոնավիրուսից  սևամորթների  ու լատինամերիկացիների մահվան հավանականությունը ավելի մեծ է  քան մյուսներինը: 

ԱՄՆ տարբեր նահանգներում վերջին ամիսներին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու և հիվանդանոց տեղափոխվելու դեպքերի աննախադեպ աճ: