Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում կայացել է հակասիոնիստական ​​ցույց
https://parstoday.ir/hy/news/world-i174442-Մեծ_Բրիտանիայի_Բրայթոն_քաղաքում_կայացել_է_հակասիոնիստական_ցույց
Բրիտանիայի հակապատերազմ և պաղեստինամետ քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Բրայթոնի կենտրոնում՝ բողոքելու պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի իրականացրած ոճրագործությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2022 04:40 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում կայացել է  հակասիոնիստական ​​ցույց

Բրիտանիայի հակապատերազմ և պաղեստինամետ քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Բրայթոնի կենտրոնում՝ բողոքելու պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի իրականացրած ոճրագործությունների դեմ:

Ակցիայի մանակիցները վանկարկել են հակասիոնիստական ​​կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Իսրայելին»:

Ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել են ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ դադարեցնելու  հանցագործություններն ու հարձակումները պաղեստինցիների դեմ։

Ակտիվիստները ծածանել են Պաղեստինի դրոշը  և կարգախոսներ վանկարկել՝ կոչ անելով արդարություն հաստատել Պաղեստինի համար և վերջ տալ իսրայելական ապարտեիդի ռեժիմի հանցագործություններին ու հարձակումներին:

Հակասիոնիստական ​​ցույցը կազմակերպել էր Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության շարժումը, որն ավելի վաղ տարածած հայտարարությամբ կոչ էր արել մասնակցել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ բողոքի ակցիային։