Թուրքիան շարունակում է ռազմական ԱԹՍ-ներ արտահանելու ջանքերը
Չնայած ուկրաինական պատերազմում կիրառված թուրքական ԱԹՍ-ների անարդյունավետությանն Անկարան շարունակուէմ դրանց արտահանմանն ուղղված ջանքերը:
TRT-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտահանողների ասոցիացիան ներկայացրել է արտահանման ոլորտի 27 առաջատար ընկերություններին, որոնց թվում է ԱԹՍ-ներ արտադրող «Բայրաքթար» ընկերությունը: Ընկերությունն արտահանել է 661 միլիրոն դոլարի տեխնիկա:
«Բայրաքթար» ընկերությունը մարտական անօդաչու թռչող սարքերի վաճառքի պայմանագրեր է կնքել 21 երկրների հետ:
Պետական ԶԼՄ-ները, կառավարոևւթյան հովանավորությամբ, սկսել են ԱԹՍ-ները գովազդող լայնածավալ քարոզչական արշավ:
Մյուս կողմից, Ուկրաինայի պատերազմում փաստվեց, որ ռուսական ՀՕՊ և էլեկտրոնային հմակարգերը հեշտությամբ շարչքից հանում և խոցում են բայարքթարները: Ռուսաստանը մինչ այժմ ոչնչացրել կամ շարքից հանել է առնվազն 90 «Բայրաքթար»: