Թուրքիան բանակցում է Ուկրաինայի և ևս 9 երկրի հողերը վարձակալելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i174756-Թուրքիան_բանակցում_է_Ուկրաինայի_և_ևս_9_երկրի_հողերը_վարձակալելու_համար
Թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում տասը երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ գյուղատնտեսական արտադրանքի համար հողերի վարձակալության շուրջ։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Türkiye թերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 10:36 Asia/Tehran
  •    Թուրքիան բանակցում է Ուկրաինայի և ևս 9 երկրի հողերը վարձակալելու համար

Թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում տասը երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ գյուղատնտեսական արտադրանքի համար հողերի վարձակալության շուրջ։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Türkiye թերթը։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քըրըշչիի խոսքով՝ երկիրը բավարարում է գյուղմթերքի իր կարիքները, սակայն արտահանման համար արտադրանք աճեցնելու համար հող է պետք արտասահմանում։

Թուրքական կողմը վարձակալության շուրջ բանակցություններ է վարում Ուկրաինայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի հետ։ Ակնկալվում է, որ այդ երկրներում Թուրքիան կմշակի արևածաղկ, եգիպտացորեն, բամբակ, շաքարեղեգ, արքայախնձոր, մանգո, ավոկադո։ Հիմնականում արտադրանքը արտահանվելու է, այդ ապրանքներով զբաղվելու է մասնավոր հատվածը։

tert.am