Չավուշօղլուն կարևորել է Ամիր Աբդոլլահյանի այցը Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i175920-Չավուշօղլուն_կարևորել_է_Ամիր_Աբդոլլահյանի_այցը_Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի Անկարա առաջին այցի կարևորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2022 04:29 Asia/Tehran
  • Չավուշօղլուն կարևորել է Ամիր Աբդոլլահյանի այցը Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի Անկարա առաջին այցի կարևորությունը։

Իր թվիթերյան միկրոբլոգում արած գարռման մեջ, Մևլութ Չավուշօղլուն նշել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Անկարա այցի,  Թեհրանի և Անկարայի միջև առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորությունը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումը կայացել է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման նպատակով, իսկ առաջիկայում տեղի կունենա տնտեսական հանձնաժողովը։

Ամիր Աբդոլլահյանը Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Ինչպես բազմիցս նշել ենք, Իրանի  հարևանության քաղաքականության շրջանակներում, Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը, խորացումը և ամրապնդումը գտնվում է պարոն Էբրահիմ Ռայիսիի կառավարության լուրջ օրակարգում»: