Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի հսկողությամբ, անցկացնում է «Անատոլիական արծիվ» օդային զորավարժություններ
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիայի երրորդ ավիաբազայում, ՆԱՏՕ-ի դիտորդների ներկայությամբ և բրիտանական Typhoon ինքնաթիռների ամսնակցությամբ, անցկացվում են բազմազգ օդային զորավարժություններ։
Forcezent կայքը կիրակի օրը գրել է, որ զորավարժություններում ներգրավված են բրիտանական ռազմաօդային ուժերի Typhoon կործանիչները, Թուրքիայի, Պակիստանի և Հորդանանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները և Ադրբեջանի Սուխոյ-25 ինքնաթիռները և թուրքական անօդաչու թռչող սարքերը։
«Անատոլիայի արծիվ», զորավարժություննների նպատակն է ստուգել օդաչուների կարողությունները ստուգելու համար: Այն անցկացվում է Թուրքիայի «Ղունիե» երրորդ ավիաբազայում։
Անվտանգության նկատառումներից ելնելով, այս զորավարժության ավելի շատ մանրամասներ՝ ներառյալ մասնակիցների և մարտիկների թիվը, չի հաղորդվում։
Թուրքիան, որը վերջին տարիներին մեծացնում է իր ռազմական հզորությունը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ հակամարտությունից հետո, ավելի շատ զորավարժություններ է անցկացնում: