Կոպենհագենում հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել
Դանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Կոպենհագենում ժամեր առաջ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս երեքը՝ վիրավորվել են։
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դանիայի ոստիկանությունը իր հաղորդագրությունում հավելել է, որ Կոպենհագենի Ֆիլդս առևտրի կենտրոնում հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։
Այս հաղորդման համաձայն՝ հրաձգության առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է 22-ամյա դանիացի մի երիտասարդի։
Նշվում է, որ Կոպենհագենի Ամագեր շրջանում գտնվող մետրոյի գծերը ժամանակավորապես փակվել են։ Ամագերը Կոպենհագենի ամենաբնակեցված տարածքներից մեկն է։
Դանիայի ոստիկանությունը փակել է Կոպենհագենի Ամագեր շրջանի մուտքի և ելքի ճանապարհները։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio